Սննդաբանը նշել է հատապտուղները, որոնք կօգնեն կանխարգելել քաղցկեղը

Սննդաբանը նշել է հատապտուղները, որոնք կօգնեն կանխարգելել քաղցկեղը

Սննդաբանի խոսքով՝ հատապտուղները կարող են կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ։ Օրինակ՝ հապալասը, մոշը, լոռամիրգը և ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները և հետևաբար՝ կանխում ծերացումը։

Չիչխանի օգտագործումը մեծ տարիքում կօգնի խուսափել սրտանոթային համակարգի դեգեներատիվ փոփոխություններից ու վաղ ծերացումից, ինչպես նաև կօգնի կանխարգելել քաղցկեղը, համոզված է սննդաբանը։

Բացի այդ, սննդաբանն ասել է, որ ազնվամորին ևս պարունակում է ացետիլսալիցիլաթթու, որը նոսրացնում է արյունը և կանխում արյան մակարդումը, իսկ հապալասն օգնում է կանխել կատարակտը և գլաուկոման։