Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման համար

Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ Պուտինի հետ հանդիպման համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին կիրակի օրը Telegram ալիքում հայտնել է Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին։

«Սոչին կրկին դարձել է միջպետական կարևոր երկխոսությունների հարթակ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է մեր քաղաք՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ»,- ասվում է Սոչիի ղեկավարի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ Սոչիում նման հանդիպումների անցկացումը, որտեղ քննարկվում են պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման թեմաները, քաղաքին միջազգային մակարդակում աճի և առաջխաղացման լրացուցիչ հնարավորություններ է տալիս։