ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ նոտային

ՀՀ ԱԳՆ-ն սահմանված կարգով պատասխանել է ՌԴ դեսպանության հղած նոտային։ Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան ասաց ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը.
«Նոտայի բովանդակությունը ներքին դիվանագիտական գրագրության մաս է կազմում և, ըստ այդմ, ճիշտ չենք համարում դրա հրապարակումը» ,- ասաց նա:
Հիշեցնենք, օգոստոսի 17–ին ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։ Մասնավորապես, որոշ շրջանակներ մեղադրանքներ էին հնչեցնում, թե օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության ետևում Մոսկվան է կանգնած։