Քայլի Ջենները պատասխանել է երկրպագուներին

Քայլի Ջենները պատասխանել է երկրպագուներին

Քայլի Ջենները TikTok-ում տեսանյութ է հրապարակել իր մեքենայից՝ ցուցադրելով իր Kylie Cosmetics ապրանքանիշի արտադրանքը: Տեսանյութը նկարելիս նրա հեռախոսը ընկել է: «Գրողը տանի», - բացականչել է աստղը, բայց շարունակել է տեսագրել։ Երկրպագուները սա համարել են բեմականացված պահ և լուրջ չեն վերաբերվել կոսմետիկայի նման գովազդին։

«Ինչո՞ւ եք դուք՝ միլիարդատերերդ, նույնիսկ շուրթերի դիմահարդարման հավաքածուները ցույց տալիս ձեր մեքենայում, երբ ապրում եք բազմամիլիոնանոց շքեղ տանը», - բղավել են օգտատերերը:

«Տեսանյութը ստեղծելու համար ինձնից պահանջվեց ոչ ավելի, քան հինգ րոպե: Եվ այո, ես դեռ ինքս մեքենա եմ վարում և անում եմ իմ սովորական գործերը», - բաժանորդներին պատասխանել է Քայլին: