Գիրության վտանգները. ինչպես խուսափել ճարպակալումից

Գիրության սկզբնական դրսևորումները հիվանդություն չեն, բայց վտանգավոր հետևանքներ կարող են առաջանալ գիրության ծանր ձևերի դեպքում՝ 2-րդ տիպի շաքարախտ, քնի խանգարում, սրտանոթային հիվանդություններ, անպտղություն և ուռուցքների որոշ տեսակներ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, բարիատրիկ վիրաբույժ Նատալյա Բորդանը։
Մարմնի քաշի ավելացումից առաջանում է ՝
անոթների երկարացում․ արդյունքում արյան շրջանառության դիմադրողականության ավելացումը բերում է անոթային գոտու ճնշման բարձրացման,
սրտի վրա ծանրաբեռնվածությունն ավելանում է,հաստանում են նրա պատերը:
Այս բոլորը հանգեցնում են հիպերտոնիայի զարգացմանը:
Գիրությունն ավելացնում է այլ հիվանդություններ, ներառյալ 2-րդ տեսակի դիաբետի, սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը:
Նիհարելու համար անհրաժեշտ է ՝ նվազեցնել սննդակարգի կալորիականությունը,
մանրակրկիտ վերլուծել կերակրացանկը,
սահմանափակել յուղոտ ու տապակած սնունդը և այլն:
Անհրաժեշտ է սնվել մասնակի,խմել օրական 1֊1.5 լ հեղուկ:
Կարելի է անցկացնել բեռնաթափման օրեր,խնձորի և կեֆիրի մասնակցությամբ:
Սննդակարգի մեջ պետք է լինի ածխաջրերի բավարար քանակություն՝ օրական մինչև 100 գ.:
Դա անհրաժեշտ է թաղանթային սպիտակուցի կորստի կանխարգելման համար: