Եթե ՊՆ նախկին շենքում ապրելն ապօրինի է, ուրեմն ես այս պետության քաղաքացի չեմ․ բնակիչ

Ուզում ենք իմանալ, թե ինչի են մեզ վտարել շենքից։ Ասում են նաև, որ շենքը սեյսմիկ կայուն չէ․ ե՞րբ են եկել ստուգել կայուն է, թե չէ։ Շատ հերցեր ունենք իրենց, կներկայացնենք բոլոր պահանջները։

Այս մասին այսօր ՊԵԿ-ի շենքի  դիմաց ասաց ՊՆ նախկին շենքի բնակչներից մեկը՝ Արման Ներսիսյանը։  

«Շենքը պետության բալանսում է եղել, մենք էլ այս պետության քաղաքացի ենք, եթե այդ շենքում ապրելն ապօրինի է, ուրեմն ես այս պետության քաղաքացի չեմ»,-ասաց նա։

Բնակչի խոսքով՝ շատ են ուզում, որ վերադառնան իրենց բնակարան։

«Այս ընթացքում թույլ են տվել, մտել ենք, մեր իրերը հանել»։

Հարցին, թե քանի ընտանիք է այս ընթացքում ապահովվել բնակարաններով՝ վերջինս պատասխանեց․

«Սոցապնախարարությունից են եկել, 5-15 բանալի են տվել, բայց այնպես չէ, որ դա բավարար էր, 125 ընտանիք էր ապրում»։

Արման Ներսիսյանը նշեց, որ սպասում են՝ ՊԵԿ-ից իրենց ընդունեն։ 

Ընդգծենք, որ ՊՆ նախկին շենքի բնակիչները ՊԵԿ-ի դիմաց ակցիա են սկսել՝ պահանջելով իրենց խնդրին լուծում տալ, որպեսզի բնակիչներից ոչ մեկն անտուն չմնա։

Հիշեցնենք, որ Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչները տևական ժամանակ է պայքարում են տան համար, քանի որ վերջիններիս ստիպել են լքել շենքը, որովհետև այն փոխանցվել է Պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռին։

Մանրամասները՝ տեսանյութում։