Ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի. Louis Vuitton-ը ցուցադրել է դիզայների վերջին հավաքածուն

Ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի. Louis Vuitton-ը ցուցադրել է դիզայների վերջին հավաքածուն

Louis Vuitton-ը ներկայացրել է տղամարդկանց աշուն-ձմեռ 2022 հավաքածուի գովազդային արշավի վերջին նմուշները, որոնց վրա աշխատել է բրենդի նախկին ստեղծագործական տնօրեն Վիրջիլ Աբլոն։ Դիզայները մահացել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին՝ հազվագյուտ քաղցկեղից։

Նկարահանումների ստեղծագործական ղեկավարն ուկրաինուհի Լինա Կուցովսկայան էր։ Louis Vuitton-ի սոցիալական մեդիայում տարածված լուսանկարներում նորաձեւության տան ընկերները եւ տաղանդավոր անհատները մարմնավորում են Աբլոյի աշխատանքի հիմնական սկզբունքները՝ միասնություն, բազմազանություն եւ ներառականություն: Նկարահանումներին մասնակցել են Սոլանժը, Նիգոն, Յուսեֆ Դայեսը եւ Յասին Բեյը։

Նրանք ցուցադրել են հավաքածուի ամենահայտնի կերպարները՝ ոգեշնչված street style կերպարներից։ Դրանցից ամենահիշարժանը ծաղկավոր պրինտով ջինսե մոնոգրամային կերպարն է։ Հավաքածուն ներառում է նաեւ կաթնագույն կոստյումներ՝ համադրված սպիտակ վերնաշապիկներով եւ փողկապներով, նույն երանգի տաբատներով, գլխարկներով եւ բաճկոններով: