Քիմ Քարդաշյանի գրավիչ կերպարը՝ Dolce & Gabbana-ի ցուցադրությանը (լուսանկար)

Քիմ Քարդաշյանը սալորի գույնի զգեստ է կրել՝ մասնակցելու Dolce & Gabbana-ի Alta Moda կոչվող ցուցադրությանը Իտալիայի Ապուլիա շրջանում։ Այդ մասին գրում է Daily Mail-ը։
Քարդաշյանների ռեալիթի շոուի 42-ամյա աստղը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել բաց ուսերով ու անսովոր հագուստով։ Զգեստը կարված էր ատլասե գործվածքից, որը կնճռոտ էֆեկտ էր ստեղծում։ Հայտնի մարդու կերպարի ուշագրավ տարրը մեծ ադամանդե վզնոցն էր մանուշակագույն շափյուղայով: Քիմ Քարդաշյանը միջոցառմանը ներկա է եղել մոր՝ Քրիս Ջեների հետ։