65-ամյա Դոլֆ Լունդգրենն ամուսնացել է 27-ամյա Էմմա Կրոկդալի հետ

Շվեդական ծագմամբ ամերիկացի դերասան, 65-ամյա Դոլֆ Լունդգրենը հուլիսի 13-ին Հունաստանում ամուսնացել է 27-ամյա Էմմա Կրոկդալի հետ. հայտնում է People-ը։
«Մենք որոշեցինք տոնել մեր սերը՝ ամուսնանալով Միկոնոսի մեր վիլլայում ընտանիքի և մտերիմների ներկայությամբ»,- ասվում է զույգի համատեղ հայտարարության մեջ։
Լունդգրենը և Կրոկդալը, ովքեր նշանվել են 2020 թվականի հունիսին, նշել են, որ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստիպված են եղել բազմիցս հետաձգել արարողությունը։ «Մենք զգացինք, որ վերջապես ճիշտ ժամանակն է տոնելու սերը, կյանքը և երջանկությունը՝ աստվածների երկրում», - եզրափակեցին նրանք:
Լունդգրենը առաջին անգամ խոսել է քաղցկեղի դեմ իր երկար պայքարի մասին։ Դերասանի խոսքով՝ իր մոտ երիկամի քաղցկեղ առաջին անգամ ախտորոշվել է 2015 թվականին։