Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման․ այլ մանրամասներ

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման․ այլ մանրամասներ

Ֆրանսիայի դատախազությունը պահանջել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման։

Նա  իր 26 կուսակիցների հետ մեղադրվում է 2004-ից 2016 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների համար ֆիկտիվ աշխատատեղեր ստեղծելու համար, հայտնել են ԶԼՄ-ները։

Ըստ դատախազության՝ կուսակցությունը պարտավոր է վճարել 2 միլիոն եվրո տուգանք։

Մեղադրող կողմը պահանջում է նաև Լը Պենին հինգ տարով արգելել ընտրվել պետական ​​մարմիններում և տուգանել 300 հազար եվրոյով։

Ինքը՝ Լը Պենը, նրա համար պահանջված պատիժն անվանել է «դաժան ու չափից դուրս»։