Սիրուշոն ներկայացրել է նոր տիկնիկը՝ «Ինձանից Ավել» երգի տեսահոլովակի կերպարով (լուսանկարներ)

Սիրուշոն ներկայացրել է նոր տիկնիկը՝ «Ինձանից Ավել»  երգի տեսահոլովակի կերպարով (լուսանկարներ)

Երգչուհի Սիրուշոն թողարկել է տիկնիկների նոր հավաքածու։

«Մարտի 8-ին ընդառաջ չէինք կարող անակնկալ չպատրաստել նաև մեր փոքրիկների համար  
«Ինձանից Ավել»-ից հետո հասկացել էինք, որ այս կերպարը պետք է անպայման վերածել տիկնիկի 
Այս ընթացքում` տարբեր փորձեր անելուց հետո, վերջապես ստացանք այն օրինակը, որին բոլորս միանգամից սիրահարվեցինք։
Յուրաքանչյուր աղջկա երազանք զգեստ է վարդաշատ այս շորիկը, և այնքան դրական էմոցիաներ է առաջացնում։ Վաղը առավոտից կլինի խանութներում( խանութները նշված են նկարի վրա) և մեր կայքում»։