Միրզոյանը խոստովանեց՝ Թուրքիան շարունակում է արհամարհել ՀՀ-ին

Միրզոյանը խոստովանեց՝ Թուրքիան շարունակում է արհամարհել ՀՀ-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները», - նշեց Միրզոյանը։

Նշենք, որ դեռ մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման: Սակայն Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ և խախտել ձեռք բերված համաձայնությունները: