Արգենտինյան ֆուտբոլային ակումբը հայկական այբուբենով շապիկներ է ներկայացրել

Արգենտինյան ֆուտբոլային ակումբը հայկական այբուբենով շապիկներ է ներկայացրել

Արգենտինայի Deportivo Armenio հայկական ֆուտբոլային ակումբը նոր մարզաշապիկներ է ներկայացրել հայկական այբուբենով։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հայ համայնքի Diario Armenia պարբերականը։

Deportivo Armenian-ի նախագահ Մարսելո Փափազյանը Diario Armenia-ի հետ զրույցի ժամանակ բացատրել է, որ շապիկը միջոց է «հարգելու հայոց լեզվի բոլոր ուսուցիչներին», ինչպես նաև հայկական դպրոցներին։ «Մենք նախատեսում ենք ամբողջ տարվա ընթացքում իրականացնել որոշ ծրագրեր՝ այցելելու դպրոցներ և մեծարելու ուսուցիչներին: Դա նրանց ճանաչելու լավ միջոց է»,- բացատրել է առաջնորդը:

Նա հավելել է, որ, բացի այդ, շատ կարևոր է, որ նոր մարզաշապիկները կկարողանան տեսնել հազարավոր հեռուստադիտողներ, ինչը հայկական մշակույթը ավելի ճանաչելի կդարձնի ոչ միայն արգենտինահայերի շրջանում։

«Մեր թիմն աշխարհում առաջինը կլինի, որի մարզահագուստի վրա պատկերված կլինի հայոց այբուբենի նման արվեստի գործ», – հայտարարել է Փափազյանը։