Բոգոտայում պայթյունի հետևանքով կա 18 վիրավոր

Բոգոտայում պայթյունի հետևանքով կա 18 վիրավոր

Բոգոտայի թաղամասերից մեկում ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 18-ի, նրանք հոսպիտալացվել են. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Բոգոտայի իշխանությունների տվյալներին։

Ավելի վաղ հաղորդվել է 12 վիրավորի և մեկ զոհի մասին։ Նշվում է, որ վիրավորներից 6-ը երեխաներ են, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Պայթյունի հետևանքով մոտակա 66 շենքերի ապակիները կոտրվել են՝ պատճառելով վնասվածքներ։ Հանրապետության իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչություն և հայտարարել 300 միլիոն կոլումբիական պեսոյի (մոտ 80 հազար դոլար) պարգև՝ հարձակման մեղավորների գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար։