Ուշիի ոլորաններում «Mercedes» է գլխիվայր շրջվել. Shamshyan

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորնների սկզբնամասում, գլխիվայր շրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ակսել Կարապետյանն ու կրտսեր պարեկ Խաչիկ Սմբատյանը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: