Առաջ շատ զոհ էինք տալիս, հիմա էդպես չի․ Անդրանիկ Քոչարյան

Դուք այդ ճանապարհից տեղյա՞կ եք։ Տեղյա՞կ եք այդ ճանապարհը ոնց էր օգտագործվում. այնքան խոսեցիք, որ փակվեց։ Այդ ճանապարհը, ամեն դեպքում, օգտագործվում էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով գրունտային ճանապարհը փակելու մասին։

«Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են և բաց ճանապարհներն էլ, երբ չկա հասկածվածություն, մի օր էլ փակվում են»,-ասաց նա։

Խոսելով վերջին միջադեպի մասին, երբ թշնամին կրակել էր, զոհ ունեինք, վերջինս պատասխանեց՝ մենք էլ ենք կրակում։ 

«Արձանագրենք, որ էն, ինչ մերն ա, մերն ա, եթե կրակեն, մենք կրակելու ենք: Առաջ իրենք կրակում էին, մենք չէ, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը, եթե առաջ մենք շատ զոհ էինք տալիս, հիմա էդպես չի»,-ասաց Քոչարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։