Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին տեսնելով գոռացել են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»

Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին տեսնելով գոռացել են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»

Ազատության հրապարակում ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նստացույց են անում։ Այս անգամ այն նվիրված էր 1988 թվականին՝ Ղարաբաղյան շարժման համար կազմակերպված նստացույցին։

Ակցիայի մասնակիցների թվում էր նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը, որին օրեր առաջ բերման էին ենթարկել հենց իր աշխատասենյակից։
Նույն այդ ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օպերայի և բալետի թատրոնում մասնակցում էր Երևանի պետական համալսարանի շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությանը։

Այն պահին, երբ ելույթ էր ունենում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, մոտակայքում ընդդիմադիրները նկատել են վարչապետին և նրա թիկնապահներին։

Նրանց տեսնելով՝ ցուցարարները Մանուկյանի հետ միասին սկսել են վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։