Երևանը Բաքվին առաջարկներ է արել, որոնք ընդունելի են և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է գնալ Ադրբեջանի հետ երկաթուղու շահագործման ռեժիմի լրացուցիչ պարզեցման՝ փոխադարձ հիմունքներով, ԱԺ-ում լրագրողների հարցին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով, որ Ադրբեջանից ստացել են խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը, գործընթացը փակուղում չէ։
«Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհը «մայրցամաքային» Ադրբեջանից Նախիջևան այն նույն սկզբունքով, ինչ Իրանի տարածքով անցնող ճանապարհը։ Երկու երկրները հնարավորություն կունենան միմյանց տարածքով անցնող երկաթուղիները օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,- ասել է նա։
Փաշինյանը վստահ է՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական պատասխան տա, և օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ մերժման որևէ հիմք չկա: