Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կարագ ուտեք

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կարագ ուտեք

Կարագը իր բուժիչ հատկություններով նպաստում է իմունային համակարգի բարելավմանը, կարգավորում է հորմոնները, պաշտպանում է տեսողությունը, նպաստում` մարսողությանը, լավացնում` ուղեղի աշխատանքը, կրճատում` սրտի հիվանդությունների առաջացման ռիսկերը, կարգավորում` նյարդային համակարգը, արյան ճնշումը և պաշտպանում քաղցկեղից:

Կարագի օգտակար հատկությունները

Կարագը պարունակում է բազմաթիվ կարևոր վիտամիններ և հանքանյութեր, որոնցից են վիտամիններ A, D, E, և K, ինչպես նաև մանգան, քրոմ, յոդ, ցինկ, պղինձ և սելեն: Կարագը պարունակում է նաև ճարպեր, որոնք վնասակար չեն մարդու օրգանիզմի համար:

Հզոր հակաօքսիդանտ

Կարագը պարունակում է մեծ քանակությամբ կարոտին՝ մի շատ կարևոր անսովոր և կարևոր սննդարար նյութ է մարդկանց օրգանիզմի համար: Կարոտինը երկու ձևով է օգտակար մարդու համար, այն կամ վերածվում է հակաօքսիդանտների  կամ վիտամին A: Օրգանիզմի կողմից կլանվող կարոտինի 60%ը վերածվում է հակաօքսիդանտների, որոնք պայքարում են ինֆեկցիաների դեմ և բարձրացնում իմունային համակարգը: Վիտամին A-ն նպաստում է բջիջների վերականգնմանը և պաշտպանում ինֆեկցիաների հարձակումներից:

Վիտամին A-ն նպաստում է լիմֆոցիտների արտադրմանը, որոնք իմունային համակարգի պաշտպանական  բջիջներ են և պաշտպանում են օրգանիզմը բազմաթիվ վիրուսներից և տարբեր հիվանդություններից: Օրգանիզմմում վիտամին A-ի բարձր մակարդակը նպաստում է շնչառական ինֆեկցիաների դեմ պաշտպանության լավացմանը և ՁԻԱՀԻ հարուցիցչից:

Հակաքաղցկեղային հատկություններ

Կարագի մեջ վիտամին A-ի և բետա-կարոտինի բարձր մակարդակի շնորհիվ հաստ աղիքի և կրծքի քաղկեղի առաջացմանը ռիսկերը նվազում են: Բանն այն է, որ վիտամին A-ի հակաօքսիդանտ հատկությունները թույլ չեն տալիս քաղցկեղածին բջիջների տարածմանը և նպաստում ապոպտոսիսին, որն էլ քաղցկեղի բջիջները քայքայում է և թույլ չի տալիս մետաստազին:

Աղիքային խնդիրներ

Կարագը բացի վերը թվարկված վիտամիններից և հանքային նյութերից պարունակում է նաև գլիկոսպինգոլիպիդներ (glycospingolipids): Այս յուրահատուկ ճարպաթթուները պաշտպանում են աղիները ինֆեկցիաներից և նրանց վնասակար ազդեցությունից: Եթե ցանկանում եք ունենալ առողջ ստամոքս և աղիներ, ապա սննդակարգում անպայման ներառեք կարագը:

Սրտանոթային առողջություն

Շատ մարդիկ զարմանում են այն տեսակետից, որ կարագը նպասում է սրտանթային առողջության ամրապնդմանը և բարելավմանը: Կարագը պարունակում է HDL խոլեստերին, որը համարվում է լավ խոլեստերին և վնասակար չէ առողջությանը: Այս օմեգա-3 ճարպաթթուները պակասեցնում են օրգանիզմի համար վնասակար համարվող  առկա օմեգա-6 ճարպաթթուների ( վատ խոլեստերին) թիվը: Հիշեցնենք, որ վերջիններս խցանում են զարկերակները և առաջ բերում աթերոսկելորզին, սրտի ինֆարկտին և կաթվածին:

Վահանագեղձի առողջություն

Վահանաձև գեղձի առողջությունը մեծ նշանակություն ունի մեր էնդոկրին համակարգի համար և նրա ճիշտ գործունեությունը անմիջական կապ ունի վիտամին A-ի հետ: Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող մարկանց մոտ նկատվում է վիտամին A-ի պակաս: Վիտամին A-ն նպաստում է հորմոնների ճիշտ գործունեությանը և կարգավորում է դրանց թիվը օրգանիզմում: Կարագը թվային առումով ամենաշատը պարունակում է վիտամին A, այնպես որ՝ եթե ցանկանում եք կանխել վահանաձև գեղձի հիվանդությունները, ապա օգտագործեք կարագ:

Աչքերի առողջություն

Կարագի մեջ պարունակվող բետա կարոտինը հայտնի է աչքերի տեսողության լավացմանը նպաստող հիանալի տարր: Այն պաշտպանում է աչքերը, նպաստում բջիջների վերականգնմանը և աճին, կանխում է կատարակտը և կրճատում մակուլադեգեներացիայի առաջացումը:

Աիտրիտ և հոդեր

Կարագը պարունակում է մի հազվադեպ հորմոն, որը կքչվում է Wulzen Factor: Այն թույլ չի տալիս, որ կարծրանան հոդերը, ինչից էլ առաջանում է արտրիտը: Wulzen Factor հորմոնը հանդիպում է միայն կենդանական ծագում ունեցող ճարպերի՝ կարագի, կրեմի կամ կաթի մեջ: Սակայն պաստերիզացված կաթում վերանում է Wulzen Factor հորմոնը:

Ոսկորների առողջություն

Կարագը պարունակում է բազմաթիվ հանքանյութեր, ինչպիսիք են, օրինակ, մանգանը, ցինկը, պղինձը և սելեն: Այս հանքանյութերը շատ կարևոր են ոսկորների առողջության համար, նպաստում են ոսկորների վերականգնմանը և աճին: Եթե սննդակարգում բացառվեն վերը թվարկված հանքանյութերը, ապա կզարգանան օստեոպորոզը, արտրիտը:

Սելենը կարևոր հանքանյութ է վահանաձև գեղձի և իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար, իսկ մանգանը երկաթի նման ունի արյունաստեղծ հատկություններ:

Իսկ որքա՞ն կալորիա է պարունակում կարագը 

Հիմնական միֆերից մեկը, որը բավականին ակտիվորեն շրջանառվում է, կարագի կալորիականության մասին է։ Սա ապացուցելու համար պարզապես բավական է այն համեմատել բուսական սննդի հետ: Կոկոսի, ձիթապտղի, արևածաղկի և այլ յուղերի 100 գրամում միջինում պարունակվում է 850-900 կկալ, իսկ նույնչափ կարագում 610-750 կկալ։

Կարագը նվազեցնում է սնկային ինֆեկցիաների հավանականությունը

Կարագը պարունակում է լաուրաթթու, որը հայտնի է իր հակասնկային և հակամանրէային հատկություններով: Եթե ​​պարբերաբար կարագ օգտագործեք, ապա կնվազեցնեք նման հիվանդություններով վարակվելու հավանականությունը։

Օրական որքա՞ն կարագ կարելի է ուտել 

Առողջ մարդու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական ուտել 30 գրամ կամ 2 ճաշի գդալի չափով կարագ։ Բայց ձմռանը, պայմանավորված ցուրտ եղանակով և կլիմայական գործոններով,  կարելի է կրկնապատկել այդ չափաբաժինը՝ այն հասցնելով օրական մինչև 60 գրամի կամ 4 ճաշի գդալի։ 

Ճիշտ է կարագն ուտել առավոտյա՞ն, թե՞ երեկոյան 

Սննդաբանները խորհուրդ են տալիս կարագ ուտել նախաճաշին, քանի որ նման ձևով այն ողջ օրվա ընթացքում ձեզ կապահովի էներգիայով, իսկ օրգանիզմի համար մարսելն անհամեմատաբար ավելի հեշտ կլինի։