Նավակներ՝ մեքենաների փոխարեն, գետեր՝ փողոցների․ ի՞նչ տեսք ունի Սոչին հեղեղներից հետո (տեսանյութ)

Նավակներ՝ մեքենաների փոխարեն, գետեր՝ փողոցների․ ի՞նչ տեսք ունի Սոչին հեղեղներից հետո (տեսանյութ)

Սոչիում մի քանի օր անընդմեջ շարունակվում է պահպանվել հորդառատ անձրևներից հետո ստեղծված աղետային վիճակը։ Սոչիի իշխանությունները հայտնել են, որ հեղեղված հյուրանոցների և տների բոլոր զբոսաշրջիկները և բնակիչները տեղավորվել են ժամանակավոր կացարաններում: Քաղաքի իշխանությունները նաև օպերատիվ շտաբ են ստեղծել տուժած բնակիչներից փաստաթղթեր ստանալու համար։ Օրվա ընթացքում ճանապարհային աշխատողները մաքրել են անձրևաջրերը և ջրահեռացման ուղիները. քաղաքային բնակավայրերից ավելորդ ջուրը տեղափոխվել է ծով։

Սոչիում անձրևների պատճառով փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել մինչև այսօր՝ հուլիսի 10-ը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ