Կրասնոյարսկում 6-ամյա երեխան օդամղիչ ատրճանակով կրակել է 8-ամյա աղջկան (տեսանյութ 18+)

Կրասնոյարսկում 6-ամյա երեխան օդամղիչ ատրճանակով կրակել է 8-ամյա աղջկան (տեսանյութ 18+)

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում 6-ամյա երեխան օդամղիչ ատրճանակով կրակել է 8-ամյա աղջկա ծնկին․ հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից։

Երեխան նպատակ է ունեցել կրակել խաղահրապարակում դրված ավազե ֆիգուրներին, բայց վրիպել է՝ կրակելով աղջկա աջ ծնկին։ Տեղում անմիջապես շտապ օգնություն են կանչել։ Աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել, հետազոտությունից հետո նրան ուղարկել են ամբուլատոր բուժման։

Աշխատակիցները պարզել են, որ օդամղիչ ատրճանակը բերել է որ 13-ամյա դեռահաս։ Նման «խաղալիքով» նրան նկատել է հարեւանի երեխան ու խնդրել փորձել կրակել։ Դեռահասը չի հրաժարվել։

Այժմ ուժայինները հետաքննում են դեպքը։

Տեսանյութն՝ այստեղ