Չինաստանը թույլ չի տա, որ Հայաստանը ոտքի տակ գնա

Չինաստանը կողմ է լինելու այն քաղաքականությանը, որ Ռուսաստանը վարում է Հայաստանի նկատմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց դոցենտ Նուբար Չալըմյանը։
«Հայ–չինական հարաբերությունները գնահատելիս չպետք է մոռանալ, որ Չինաստանը, հանդես գալով Արևմուտքի երկրների հակառուսական քաղաքականության դեմ, կոնկրետ Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելիս հաշվի կառնի հենց Ռուսաստանի կարծիքը»,– ասաց Չալըմյանը։