Գել-լաքի լամպը քաղցկեղ է առաջացնո՞ւմ. մանրամասներ

Գել-լաքի լամպը քաղցկեղ է առաջացնո՞ւմ. մանրամասներ

Մատնահարդարումը եղել և մնում է գեղեցկության ասպարեզում ամենապահնջված ծառայություններից մեկը: Եղունգները ձևավորելու համար առաջարկվում են բազմաթիվ ու բազմապիսի մոտեցումներ, միջոցներ, նյութեր: Շուկայում գել-լաքերի հայտնվելուց հետո շատ են քննարկումները դրանց անվտանգության մասին:

Գել-լաքը հիբրիդային նյութ է, որի բաղադրության մեջ մտնում են երկու կոմպոնենտ` եղունգների սովորական լաք և եղունգների մոդելավորման համար օգտագործվող գել: Առաջինն ապահովում է տեսքը, երկրորդը` դիմացկունությունը: 

Ամենատարածված միֆերը.

Այն պարունակում է վտանգավոր նյութեր

Իրականում, որակյալ գել-լաքը ավելի անվտանգ է քան սովորական լաքը: Այն չի պարունակում թունավոր բաղադրիչներ և չի ներթափնցում եղունգի մեջ: Այդ իսկ պատճառով գել-լաքերը թույլատրվում են նաև հղի կանանց: 

Գել-լաքը վնասակար է եղունգների համար

Իրականում այն նույնիկս կարող է ամրացնել և պաշտպանել եղունգները մեխանիկական վնասումներից: Կարևոր է գել-լաքով մանիկյուրն անի մասնագետը: Խնդիրներ են առաջանում հիմնականում այն դեպքերում, երբ եղունգների մշակման ժամանակ հեռացվում են արտաքին շերտերը: 

Ուլտրամանուշակագույն լամպը քաղցկեղ է առաջացնում:

Լաքի չորացման համար օգտագործվող լամպերի ճառագայթումը չափազանց քիչ է, այն օրգանիզմի վրա բացասաբար չի ազդում: Ժամանակակից սալոններում գել-լաքի չորացումն արվում է LED-լամպերով: Այդ լամպերը նույնիսկ չնչին ուլտրամանուշակագույն ճառագայթում չունեն:

Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել

Էժան լաքերը պարունակում են թունավոր նյութեր, որոնք բացասաբար են անդրադառնում եղունգի որակի վրա: Ուշադրություն դարձրեք ոչ միայն գնին, այլ նաև բաղադրությանը: Գել-լաքի վրա Big3Free ստանդարտի առկայությունը վկայում է դրա անվտանգությն մասին:

Անպայման պահանջեք գործիքների մանրէազերծում յուրաքանչյուր այցի ժամանակ: Վարպետը պարտավոր է աշխատել յուրաքանչյուր այցելուի հետ մանրէազերծված գործիքներով: Հակառակ դեպքում դուք վտանգում եք ձեր առողջությունը: Ոչ մանրէազերծ գործիքներով հնարավոր է վարակվել սնկերով, վիրուսներով և այլ ինֆեկցիաներով:

Ուշադրություն դարձրեք ժամկետի վրա: Մի օգտագործեք ժամկետանց գել-լաքեր: Մի թողեք լաքը ձեր եղունգներին չափից երկար ժամանակ: Մասնագետին հարցրեք ո՞ր գել-լաքը ինչքան ժամանակ է պետք պահել եղունգներին: