Արտառոց դեպք, ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը նկատել է, որ իր անձնական նկարը «Facebook» սոցիալական կայքից ներբեռնել են և տեղադրել «Tik Tok» հարթակում՝ «Լուրջ բացահայտումներ» էջում՝ հայհոյանքներով հանդերձ, որից հետո, նկարը ջնջելու նպատակով անհայտ օգտատիրոջ հետ կապ հաստատելուց հետո, վերջինս պահանջել է 500 ԱՄՆ դոլլար՝ նկարը ջնջելու համար, որը, սակայն, չի փոխանցել, ինչից հետո էլ նույն էջում հայտնվել է իր և իր կնոջ անձնական լուսանկարները՝ սեռական բնույթի հայհոյանքներով և վարկաբեկող արտահայտություններով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին աշխատում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում։