Համայնքներին դնում եք ուղիղ դատախազի կացնի հարվածի տակ. Արծվիկ Մինասյան
Պետական շահի և համայնքային շահի հասկացությունների վերաբերյալ մասնագիտական գնահատումները բավական երկար ժամանակ է՝ տրվում են։ Առաջին օրը չէ, որ վեճ կա դատախազության և պետական մյուս կառույցների միջև։ Ըստ էության, այս գործիքը տալով դատախազությանը, մեր ենթադրությունն այն է, որ փորձ է արվում վերականգնել ԽՍՀՄ ժամանակների դատախազության ընդհանուր վերահսկողական գործառույթը։
Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Հիմա դուք քվեարկելով և դատախազությանը տալով համայնքային շահերի հարցով դատական համակարգ ևս մեկ անգամ մտնելու կամ գործողություններ իրականացնելու լրազորություններ, դուք ընդամենը համայնքներին դնում եք դատախազի ուղիղ կացնի հարվածի տակ»,-ասաց նա։
Մինասյանի խոսքով, երբ կա քաղաքական անհամաձայնություն, այն համայնքի ղեկավարները, որոնք կհայտնվեն այդ անհամաձայնության տիրույթում, կհայտնվեն նաև դատախազական այդ կացնի սպառնալիքի տակ։
«Համայնքային շահը չի կարող պետական շահի մաս դառնալ, սրանք տարբեր հասկացողություններ են»,-նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: