Պետդեպից հայտարարել են՝ հավատում են ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը

Պետդեպից հայտարարել են՝ հավատում են ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը

«ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հնարավորությանը»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե ինչ առաջընթաց է գրանցվել կողմերի միջև «խաղաղության գործընթացի» շուրջ՝ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարած այցի արդյունքներով․

«Մենք նախկինի պես հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հնարավոր է։ Համակարգող Լուի Բոնոն, պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն աշխատել այս հարցով», - ասել է նա։