Անդրե Չալըշըրի փոխարեն հրավիրվել է Հովհաննես Նազարյանը

Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։
Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։