ՀՀ դեսպանը Կատարի կապի նախարարի հետ քննարկել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը

Սեպտեմբերի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ Մաննայիի հետ: Այդ մասին ասված է Կատարում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:
Հանդիպմանը դեսպան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիային, ներկայացրել դրա հետևանքով ստեղծված իրադրությունը»,- նշված է գրառման մեջ։