Քվենտին Տարանտինոն կրկին հայր է դարձել (լուսանկարներ)

Հոլիվուդյան ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և կինը՝ Դանիելա Պիկը, դուստր են ունեցել: Երեխան ծնվել է հուլիսի երկուսին, գրում է Daily Mail-ը:
59-ամյա Տարանտինոն ու 38-ամյա երգչուհի կինն իրենց երկրորդ երեխայի ծննդյան լուրը հաստատել են People ամսագրին:
Զույգի առաջնեկը՝ Լեոն, ծնվել է 2020-ին:
Տարանտինոն ու Պիկը հանդիպել են 2009-ին, ամուսնացել՝ 2018-ին: Պիկն ազգությամբ հրեա է, ուստի ամուսինները տարվա մի մասն ապրում են Լոս Անջելեսում, մյուսը՝ Իսրայելում: