Թրամփն Իրանի հարցով «շատ արագ» լուծման հույս ունի․ կողմերը կհանդիպեն Հռոմում

Թրամփն Իրանի հարցով «շատ արագ» լուծման հույս ունի․ կողմերը կհանդիպեն Հռոմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային խնդրի շուրջ խորհրդակցությունների ֆոնին արագ լուծում կլինի։

«Ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց հետ Իրանի հարցով, և մենք շատ արագ որոշում կկայացնենք», - ասել է Թրամփը լրագրողներին։

Ավելի վաղ Axios-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, Հռոմում։