Ինչքան անհասկացող կա, բերին լցրին կառավարության մեջ

Ժողովուրդը Նիկոլին չէր սիրում, իրա սիրուն աչքերի համար չի ընտրել։ Ընտրել ենք՝ նախկիններից ազատվելու համար։ Էս ժողովուրդն ա ձեն տվել, հիմա հանել գցել են փողոց․ MediaHub-ի հետ զրույցում ասաց մի քաղաքացի, որն այս պահին «Մալաթիա» տոնավաճառում է։

Տոնավաճառի գործունեության կասեցումը զայրույթի ալիք է բարձրացրել առեւտրականների շրջանում։ Նրանք վաղ առավոտից տոնավաճառի առջեւ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով չզրկել իրենց, այսպես ասած, հացի փող աշխատելու հնարավորությունից։

«Կառավարությունը, որ աշխատատեղ բացելու մասին ա խոսում, չի՞ հասկանում, որ էսքան մարդու գործազուրկ ա դարձնում։ Անվտանգության հարցերն աշխատանքին զուգահեռ կարելի ա լուծել։ Մարդիկ օրվա հացի փող են աշխատում, ընտանիք են պահում, բա կարելի ա՞։ Դե տարեք ապահովեք այս մարդկանց։ Վերեւներում էլ չեն հասկանում, ուղեղներին չի հասնում, ինչքան անհասկացող, ոչ պրոֆեսիոնալ կա, բերին լցրին կառավարության մեջ»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է  քաղաքացին։  

Ավելի վաղ MediaHub-ը տեղեկացրել էր, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշման մասին հունվարի 18-ին տեղեկացվել է տնօրենը, քանի որ խախտումներ են հայտնաբերվել և տնօրենը պետք է աշխատակիցներին տեղյակ պահեր, որ կուտակված ապրանքները հեռացնեն։ Տնօրենը հավաստիացնում է, որ 17 խախտումից 12-ը վերացվել է, բայց Տեսչական մարմինը որոշումը չփոխեց:

«Ես ուղղակի գնորդ եմ, եկել եմ՝ սրտացավությունս հայտնեմ։ Եկեք խելք-խելքի տանք, վերեւներին հասկացնենք, որ չփակեն։ Չի կարելի մարդկանց փողոց հանել։ Այս մարդիկ այլեւս կառավարությանը չեն վստահելու»,-նշեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում: