Ես չգիտեմ, թե ինչ պատճառ են բռնել, որ ուզում են փակել. տոնավաճառի աշխատող

Ահա, տեսեք՝ հակահրդեհային անվտանգության կանոններն ամբողջությամբ պահպանված են, ես չգիտեմ, թե ինչ պատճառ են բռնել, որ ուզում են փակել տոնավաճառը․

MediaHub-ի հետ զրույցում ասում է «Մալաթիա» տոնավաճառում գործունեություն ծավալող տնտեսվարողներից մեկը։

MediaHub-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է «Մալաթիա» տոնավաճառում՝ առեւտրականների հետ զրուցելու եւ տեղում հասկանալու, թե որն է պատճառը, որ դադարեցվելու է տոնավաճառի գործունեությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Մասնավորապես, տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել էր ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։