ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա, ո՞վ է նա

Քիչ առաջ MediaHub-ը գրել է, որ հանկարծամահ է եղել ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Նրան փոխարինելու է ՔՊ նախընտրական ցուցակի 94 համարը՝ Տիգրան Պարսիլյանը։
Վերջինս Արարատի մարզպետի տեղակալն էր, պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 16-ին և պաշտոնանկ է արվել 2019 թվականի մայիսի 20-ին։
Պարսիլյանն ամուսնացած է, ունի մեկ որդի։
Նարե Գնունի