Փառք Աստծո զոհ չունենք. ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայերի շրջանում

Փառք Աստծո զոհ չունենք. ի՞նչ իրավիճակ է Երուսաղեմի հայերի շրջանում

Լարվածությունը շարունակվում է: Վախենամ պատերազմն ավելի ձգվի և ավելի մեծ վնաս հասցվի ժողովրդին: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչը: 

«Ամեն բան լավ է: Մեր կողմը՝ Երուսաղեմում հանդարտ է: Փառք Աստծո զոհեր, վիրավորներ չունենք, հուսանք այդպես կմնա»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այս պահին այդ շրջաններում հանդարտ է:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է ընթանում են ռազմական գործողություններ Գազայի հատվածում: Լարվածությունը չի թուլանում, երկու կողմից էլ կան հազարավոր զոհեր և վիրավորներ: