ԶՊՄԿ աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
ԶՊՄԿ անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։
Ադրբեջանցին մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար։ Մելիքսեթյանի ընտանիքը անընդունելի է համարում դատավճիռը և պահանջում ցմահ ազատազրկում։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը:
Հիշեցնենք նաև, որ Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սպանված պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի որդին՝ Ժորժ Մելիքսեթյանը MediaHub-ին հայտնել էր, որ դեմ է՝ հորը սպանողին Ադրբեջանին հանձնեն։ Իսկ Բաքուն ակնհայտորեն նման մտադրություն ունի՝ փոխանակել իր զինծառայողներին մայիսին առևանգված երկու հայ զինծառայողների հետ: