Ադրբեջանցի զինծառայողին Նորաշենիկ գյուղի տարածքում են գտել

Ադրբեջանցի զինծառայողին Նորաշենիկ գյուղի տարածքում են գտել

Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը:

MediaHub-ի տեղեկություններով` ադրբեջանցի զինծառայողը հայտաբերվել է Կապան համայնքի Նորաշենիկ վարչական շրջանի տարածքում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ցածր տեսանելիության հետևանքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի գյուղերից մեկում է հայտնվել։ Նա ձերբակալվեց:

Նախօրեին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանցին չի ցանկանում վերադառնալ Ադրբեջան:

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ, ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վերջինիս հայտնաբերել էին Սյունիքի մարզի Աշոտավան գյուղի փողոցում, որից առաջ նա եղել էր Բնունիս համայնքում և ինչպես Բնունիսի վարչական ղեկավարն էր հայնտել MediaHub-ին՝ ադրբեջանցին գյուղացիներից մեկի տան զանգն է տվել, հետո փախել։

Մանրամասները՝ հաջորդիվ։