Թուրքիայում ցույցերը շարունակվում են

Թուրքիայում ցույցերը շարունակվում են

Գալաթասարայի համալսարանի և Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի ուսանողների շարասյունը հանդիպել է Բեշիքթաշում և բողոքի ակցիա իրականացրել Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ, գրել են ԶԼՄ-ները։

Ոստիկանական ջոկատները փորձել ընդհատել և կանգնեցնել ցուցարարների երթը Ստամբուլի Բարբարոս փողոցում։

Սարաչանում երթ անցկացնել ցանկացող համալսարանականներին ոստիկանները նույնպես ցանկացել են ցրել։

Թուրքիայում երեկվանից հանրահավաքների անցկացման քառօրյա արգելք կա։

«Թուրքիայում ծավալվող բողոքի գործողություններն այդ երկրի ներքին գործն է և չեն կարող բարձր մակարդակում շփումների առիթ լինել», – այսպես է մեկնաբանել Մոսկվան։

Կադրերն այստեղ