Մոսկվան միշտ պատրաստ է ընդունել Բաքվի և Երևանի միջև կարգավորման բանակցությունները. Գալուզին

Մոսկվան միշտ պատրաստ է ընդունել Բաքվի և Երևանի միջև կարգավորման բանակցությունները. Գալուզին

Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել ադրբեջանա-հայկական կարգավորման բանակցությունները և հուսով է, որ Բաքուն և Երևանը հաշվի կառնեն համապատասխան առաջարկի արդիականությունը։ Այս մասին TASS-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մոսկվայի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու մեր առաջարկները բաց են Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք իսկապես հուսով ենք, որ Երևանն ու Բաքուն դա կհիշեն և կհասկանան», - նշել է փոխնախարարը։

«Մենք միշտ պատրաստ ենք նման աշխատանքի», - հավելել է Գալուզինը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ներկայումս դիվանագիտական ​​ուղիներով մշակվում է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում:

Նա հավելել է, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստի հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ միայն կուժեղացնի լարվածությունը Անդրկովկասում։

«Հայաստանում դրա հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ է հայ-ադրբեջանական կարգավորմանը նպաստելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը։

«Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկասին, դա միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն է բերում»,- հավելեց Գալուզինը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականությունն ուղղված է միայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն։

«Մենք տեսնում ենք, որ Անդրկովկասում Եվրամիության քաղաքականությունն ուղղված է բացառապես Ռուսաստանին այնտեղից դուրս մղելուն՝ միաժամանակ օգտագործելով մեր ձեռքբերումները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է փոխնախարարը։