Բժիշկ Մյասնիկովը ասել է, թե ինչ անել տիզի խայթելու դեպքում

Բժիշկ Մյասնիկովը ասել է, թե ինչ անել տիզի խայթելու դեպքում

Ընդհանուր բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ տիզերի խայթոցները կարող են առաջացնել բորելիոզ, որը հայտնի է նաև որպես Լայմի հիվանդություն։

Ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա պատմել է, թե ինչ գործողություն է պետք ձեռնարկել անմիջապես վարակից պաշտպանվելու համար։

Ըստ Մյասնիկովի՝ եթե տզի խայթոցի տեղում կարմիր կետ է հայտնվում, դա կարող է վկայել բորելիոզով վարակվելու մասին: Բժիշկը հորդորել է այս դեպքում անհապաղ սկսել հակաբիոտիկներ ընդունել։

«Անմիջապես պետք է հակաբիոտիկներ ընդունել՝ առանց որևէ անալիզ անելու: Ինչո՞ւ, թեստը դրական է դառնում միայն մեկից երկու շաբաթ հետո: Եվ պետք է սկսել [բուժումը] ոչ ուշ, քան [վարակվելուց] 72 ժամ հետո», - բացատրել է նա: