Գազայից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել (տեսանյութեր)

«Օդային հարձակումից հետո 2 հրթիռ է արձակվել։ Հրթիռները որսացել են Իսրայելի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը», - հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։
Ի պատասխան՝ Իսրայելը ավիահարված է հասցրել Պաղեստինի թիրախներին։
Ըստ բանակի մամուլի ծառայության՝ թիրախները եղել են ՀԱՄԱՍ-ի զինյալների ուսումնական կենտրոնները։
Նշվում է, որ հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքերի և կործանիչների միջոցով։
Հարձակումը պատասխան էր Իսրայելի տարածքում հրթիռակոծություններին: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Տեսանյութը՝ այստեղ