Բժիշկը զգուշացրել է երշիկի կանոնավոր օգտագործման լուրջ ռիսկերի մասին

Բժիշկը զգուշացրել է երշիկի կանոնավոր օգտագործման լուրջ ռիսկերի մասին

Բժշկական ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Ումնովը NEWS.ru-ին հայտնել է երշիկեղենի` առողջության համար հնարավոր վտանգը։

Բժիշկի խոսքով՝ այս հանրաճանաչ արտադրանքը կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել։

«Ժամանակակից երշիկը վերամշակված աղացած միս է՝ մեծ քանակությամբ աղով և ճարպային պարունակությամբ»,- պարզաբանել է փորձագետը։ «Նման արտադրանքի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը և մեծացնում առողջության հետ կապված ռիսկերը»։

Հիմնական վտանգներն են խոլեստերինի մակարդակի բարձրացումը, սրտանոթային հիվանդությունների զարգացումը, 2-րդ տիպի շաքարախտի ռիսկի բարձրացումը և ավելորդ քաշ հավաքելու մեծ հավանականությունը։

«Երշիկի մեջ ճարպի պարունակությունը ժամային ռումբ է», - զգուշացրել է Ումնովը:

Ըստ նրա՝ դրանք խախտում են լիպիդային նյութափոխանակությունը և կարող են առաջացնել նյութափոխանակության խանգարումներ։