ՌԴ–ն պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք միշտ մեծ ուշադրություն ենք դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը: