Բրյուսելում կայացել է Միշել–Ալիև հանդիպումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Բրյուսելում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ֆեյսբուքյան էջը Շառլ Միշելի հետ հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել։
Այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում՝ Փաշինյան–Միշել–Ալիև։