Փաշինյանը կա՛մ ստորագրում է հրաժարականի դիմումը, կա՛մ Հայաստանի մահվան դատավճիռը

Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, եվրոպական տարբեր մայրաքաղաքներում հայտարարել է ուղիղ տեքստով, որ իր կողմից բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում, բաց տեքստով նա հայտարարել է, իր ասելիքն ու անելիքը արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանին մնացել է անելու երկու բան՝ ստորագրել այն, ինչ հիմա բանակցում է, այսինքն՝ Հայաստանի մահվան դատավճիռը, կամ  ստորագրել սեփական հրաժարականի դիմումը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աջակիցներին՝ Մամիջանյանն ասաց․ 

«Նրանց պայմանական բաժանենք երկու հատվածի. Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ, այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ եւ այլն։ Բարդ է այդ մարդուն համոզել ինչ-որ մի բան, ինչն ինքը չհասկանալու համար գումար է ստանում։ Երկրորդ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռեւս խաբված են,  մեր այն եղբայրներն ու քույրերը, որոնք դեռեւս հավատում են Փաշինյանի ասածներին։ Այն փաստը, որ այդպիսիք շատ քիչ են մնացել, կարող ենք տեսնել մեր շրջապատում։ Ցանկացած քաղաքականության մասին խոսակցություն հանգում է նրան, որ հավաքվածներից բոլորը ամենատարբեր ձեւով հիշատակում են Փաշինյանին։ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում»,-ասաց Մամիջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում