Ո՞ր մթերքներն են խթանում քաղցկեղի առաջացումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ու Քաղցկեղի հետազոտությունների Միջազգային գործակալությունը հրապարակել են այն մթերքների անվանումները, որոնք ապացուցված են, որ խթանում են քաղցկեղի առաջացում:
Վնասակար մթերքներ՝
1. Միս
Կարմիր մսի ամենօրյա օգտագործումը նպաստում է շագանակագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման:
2. Նրբերշիկներ ու երշիկներ
Ամեն օր այս մթերքների 50 գրամ օգտագործումը 18%-ով բարձրացնում է աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը:
3. Ալկոհոլային ըմպելիքներ
Օրական 2 բաժակից ավել ալկոհոլի օգտագործումը խթանում է 7 տեսակի քաղցկեղածին հիվանդությունենրի՝ լյարդի, աղիների, կաթնագեղձերի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի քաղցկեղի առաջացման:
4. Ապխտած սնունդն ու խորովածը
Ապխտման պռոցեսում առաջանում է «բենզապիրեն» թունավոր միացությունը: Այս նյութի պարունակությամբ 50 գրամ ապխտած սնունդը հավասարազոր է 1 տուփ ծխախոտի: