Վթար՝ Ապարանում բախվել են Mercedes-ը և Opel-ը․ վիրավոր կա

Վթար՝ Ապարանում բախվել են Mercedes-ը և Opel-ը․ վիրավոր կա

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ապարան քաղաքի շրջանաձև խաչմերուկից դեպի Ապարանի հուշարձան տանող ճանապարհահատվածում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։