Բժիշկն անվանել է մաշկի ծերացման տարածված պատճառը

Բժիշկն անվանել է մաշկի ծերացման տարածված պատճառը

Մաշկաբան Նատալյա Ժովտան ռուսներին անվանել է մաշկի չորության և ծերացման տարածված պատճառը։ Նրա մեկնաբանությունը հրապարակել է Life-ի հրատարակությունը: Մասնագետի խոսքով՝ վիտամինի պակասը զգալիորեն ազդում է էպիդերմիսի վատթարացման վրա։

«Վիտամին A-ն առաջատար դեր է կատարում մաշկի տարբեր պրոցեսներում: Դրա կուտակման կամ ընդունման նվազումը ուղեկցվում է չոր մաշկով, կլեպով, բորբոքման հակումով, տոնուսի և առաձգականության նվազմամբ»,- բացատրել է նա։

Բացի այդ, բժիշկը հավելել է, որ վիտամին C-ի պակասը հանգեցնում է պիգմենտացիայի առաջացման։ «Այս տարրն ամրացնում է անոթների պատերը, ինչպես նաև նպաստում է կոլագենի սինթեզին, որն անհրաժեշտ է մաշկի երիտասարդության և առողջության համար»,- ասել է բժիշկը։

Եզրափակելով՝ մասնագետը կարևոր տարրերի ցանկին ավելացրել է վիտամին D, որը վերահսկում է բջիջներում էներգիայի արտադրության կարևորագույն գործընթացները, ինչպես նաև ունի հակաբորբոքային ազդեցություն։