Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալներով

Արցախցի սամբիստները աշխարհի առաջնությունից վերադարձել են բրոնզե մեդալներով

Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան). գրում է shantnews.am-ը:

Եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ մրցանակային տեղին։ Թիմային հաշվարկով ՀՀ սամբոյի հավաքականը աշխարհի առաջնությունում գրավել է 3-րդ տեղը։
Առաջնությանը մասնակցել է նաև միջազգային կարգի մրցավար Ազատ Անդրյանը:

Որպես պատվավոր հյուր՝ աշխարհի առաջնությանը ներկա էր սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանը:

Այցի ընթացքում մեր թիմի անդամները եղել են Երուսաղեմի Հայոց պատրիարքությունում, հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։