Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»

Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»
Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»
Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»
Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»
Երկու հավաք՝ մի օրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Իշխանությունն այնքան է կտրվել ժողովրդից եւ չի վայելում նրա աջակցությունը, որ մարտի 27-ին Վեդիի ընտրությունների նախընտրական եզրափակիչ հավաքը Գարիկ Սարգսյանը որոշել է անցկացնել ոչ թե հրապարակում, այլ ամֆիթատրոնում, որտեղ սահմանափակ թվով մարդիկ կարող են մասնակցել, եւ որոնց, բնականաբար, կընտրեն իրենց համակիրներից, պետական ու համայնքային ծառայողներից։ Հավաքը կկայանա մարտի 25-ին, Վեդու քաղաքային ամֆիթատրոնում, ժամը 12:00-15:00-ն։

Խորհրդանշական է, որ նույն օրը, գրեթե նույն ժամին իշխանության մրցակից «Իմ հզոր համայնք» կուսակցությունը բացօթյա հավաք, ապա երթ է անելու․ Վեդիի մշակույթի տան հարակից տարածքում 15։00-ին կմեկնարկի հանրահավաքը, հավաքից անմիջապես հետո՝ ժամը 17։00-19։00-ն, նախատեսվում է Վեդիում երթ անցկացնել՝ Թումանյան, Արարատյան, Կասյան, Գայի, Գերասիմ Սարոյան փողոցների երթուղով։ Ցուցակը գլխավորում է Սպարտակ Թարթիկյանը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։