Միլիարդատեր Իլոն Մասկը կտրուկ աղքատացել է

Միլիարդատեր Իլոն Մասկը կտրուկ աղքատացել է

Tesla, SpaceX, X ընկերությունների սեփանակատեր Իլոն Մասկը կտրուկ աղքատացել է։

Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը մեկ գիշերվա ընթացքում նվազել է մինչև 210 միլիարդ դոլար:

Tesla-ի և Space X-ի հիմնադիրը կորցրել է 16 միլիարդ դոլար, քանի որ էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերը նվազել են 9 տոկոսով:

Նախկինում Մասկի ընկերությունը հրապարակել էր եռամսյակային հաշվետվություն, ըստ որի գների կրկնվող կրճատումները չեն նպաստել պլանավորված շահույթին և ավտոմեքենաների վաճառքին:

Մասկը ձախողման պատճառ նշել էր բարձր տոկոսադրույքները, որոնք բացասաբար են անդրադառնում սպառողների վստահության վրա։

2023 թվականի հուլիսին Մասկն արդեն կորցրել էր 20,3 միլիարդ դոլար Tesla-ի բաժնետոմսերի անկումից հետո: Այնուհետև գործարարի կարողությունը նվազել էր մինչև 234,4 միլիարդ:

Չնայած ընկերության արժեթղթերի արժեքի կրկնակի անկմանը, տարեսկզբից ձեռնարկատերը հարստացել է 72,6 մլրդ դոլարով՝ հաշվի առնելով վերջին կորուստները։ Ներկայումս Մասկը մնում է երկրագնդի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով և՛ LVMH-ի գործադիր տնօրեն Բեռնար Առնոյից, և՛ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: